Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ը դարձել է անարդյունավետ կազմակերպություն, և Անվտանգության խորհուրդը չի կարող որևէ արդյունքի հասնել: Ըստ նրա՝ ՄԱԿ-ում մշտական անդամակցության և վետոյի համակարգը պետք է փոխվի։
«ՄԱԿ-ն այսօր դարձել է անգործունակ: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիմա չի կարող որևէ արդյունքի հասնել։ Եթե խորհրդի անդամներից մեկն այնտեղ իրեն սխալ է պահում, ապա ոչինչ չի լինում:
ՄԱԿ-ը պետք է վերանայվի, նրա անարդար կառուցվածքը պետք է փոխվի, և նրան պետք է տրվի գործառական և նույնիսկ զսպող կառույց՝ պատժամիջոցային ուժով, որպեսզի կանխվի ՄԱԿ-ի փլուզումն ու անհետացումը»,- ասել է թուրք առաջնորդը:
Նրա խոսքով, Անկարան ևս մեկ անգամ համոզվել է, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ «անգործունակ և կուրացած» են, երբ մահմեդականներ են սպանվում: