«Ինչ ուզում ա, թող լինի, դա ինձ չի հետաքրքրում, ես իշխանավոր չեմ, կարող ա իշխանության մեջ եմ, բայց իշխանավոր չեմ։ Կլինի, թե չի լինի ՝ էդ հարցերն էլ Ծառուկյանին տվեք»:
Մհեր Սեդրակյան Slaq.am
Հետաքրքրությունների շրջանակները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, նայած թե ով ինչից է հասկանում: Հետաքրքրվում են քաղաքականությամբ, արվեստով, հանցագործ աշխարհով, ծնոտ կոտրելով և այլն: Հետևաբար քրեաօլիգարխ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), չի կարող հետաքրքրվել քաղաքականությամբ և քաղաքական իրադարձությունների զարգացումներով, իշխանափոխության հնարավորություններով: Հետո՞ ինչ, թե ՀՀԿ-ական պատգամավոր է, Հայաստանում սովորական երևույթ է, որ քրեաօլիգարխը կարող է լինել ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ ՕԵկ-ական, և նույնիսկ ` պատգամավոր:
Կարեն Վարդանյան