ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է նիստ անել:
Նիստին մասնակցելու է նաեւ Հայկ Մարությանը:
Մեր տեղեկություններով՝ այդ օրը պատրաստվում են քննարկել ավագանու՝ նոյեմբերի 21-ի նիստի մասնակցության եւ օրակարգի հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ թեեւ Հայկ Մարությանը վերցրել էր ավագանու անդամի մանդատը, բայց նիստերին մինչ օրս չի մասնակցել:
«Ազգային առաջընթաց»-ը հակված է մասնակցել նոյեմբերի 21-ի նիստին, իսկ Մարությանի մասնակցության հարցը կորոշվի խմբակցության նիստին:
Քրիստինա Մուշեղյան