Wildberries-ի տհաճ անակնկալը չուշացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ժամանակ առաջ գրել էր, որ Wildberries-ը իր հաճախորդների համար տհաճ անակնկալ է պատրաստել։

Այսպիսով այն չուշացավ։ Արդեն մի քանի օր է Wildberries-ի ապրանքի ստացման կետերում պահարանների կամ պատերի վրա կարող եք տեսնել տոպրակների այս շարքը։

Մեծ պոլիէթիլենային տոպրակները արժեն 22 դրամ։ Wildberries նշանով գունավոր տոպրակների արժեքները տատանվում են՝ ըստ չափերի համապատասխանաբար 26 դրամ, 35 դրամ, 65 դրամ։

Հավելենք նաև, որ տոպրակների գումարը գանձվելու է Wildberries-ի ձեր օգտահաշվին կցված քարտից։

Էմմա Միքայելյան




Լրահոս