«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն հրաժարվել է մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

««Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երևանի ավագանու մանդատ: Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից:

«Մայր Հայաստան» խմբակցությանը, իմ թիմակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ երևանցիների ու մեր մայրաքաղաքի: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Մայր Հայաստան» շարժման և նրա առաջնորդի հետ շարունակելու եմ քաղաքական պայքարը՝ հանուն մեր երկրում քաղաքական փոփոխությունների, հանուն Հայաստանի անվտանգության, զարգացման ու հանուն արցախահայության խնդիրների լուծման»:




Լրահոս