Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Եշիլովայի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 08:28-ին (ՀՀ ժամանակով՝ 9:28):

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 13,2 կմ խորության վրա։




Լրահոս