ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4-5 ամիս է փչացած հեռախոս եմ դառնում․ Ավինյանը բարկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց 12 վարչական շրջաններում շների զբոսայգի առանձնացնելու մասին։

Վերջինս նշեց, որ ստացել են Կենտրոն վարչական շրջանից պատասխան, որ օղակաձև շների զբոսայգում կկառուցվի զբոսայգի, նախագծահաշվարկային փաթեթը պատրաստ է։

Վարչական շրջանի ղեկավարը սակայն նշեց, որ օղակաձև այգու մի հատվածում արդեն կա գործող զբոսայգի, որքան է ճիշտ կառուցել հաջորդը, ինչը հարուցեց քաղաքապետի վրդովվմունքը․ «Ձեզանից է կախված պատասխանը, Գրիգորյանը ինքն իրենից չի ասում»։

Գրիգորյանն էլ իր հերթին ընդգծեց, որ բոլոր պատասխանները ստացվել են վարչական շրջանի ղեկավարից։

Տիգրան Ավինյանը վրոդվված ավելացրեց․ «4-5 ամիս է ժամանակը տրվում է, այս հանձնարարականի մասով փչացած հեռախոս եմ դառնում, գնացեք, գտեք այդ վայրերը հստակ, որտեղ կնախագծենք ու կկառուցենք։ Մեկ շաբաթ հետո կզեկուցեք ամբողջը»։




Լրահոս