ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հարեւաններով ծեծել են միմյանց, հարեւանների վեճն այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է դանակահարությանը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամը 21:00-ի սահմաններում շենքի շքամուտքի մոտ հարևանները վիճել են, ողջ շենքը դուրս է եկել հարեւաններին հանգստացնելու ու բանը հասել է նրան, որ վիճաբանողներից 2002 թվականին ծնված տղամարդը հանել է դանակն ու դանակահարել 43-ամյա տղամարդուն, որին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ինչից է սկսվել հարեւանների թեժ վեճը։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ դանակահարված տղամարդու բնակարանից հարևանի բնակարան ջուր է անընդհատ կաթացել ու սա դարձել է միմյանց ծեծի ու դանակահարության պատճառ։
Քնար Մանուկյան