WhatsApp-ի օգտատերերի համար հասանելի է դարձել նոր գործառույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WhatsApp մեսենջերում որոշ օգտատերերի համար հասանելի է դարձել գաղտնի ծածկագրի միջոցով չաթերը պաշտպանելու գործառույթը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Հաղորդվում է, որ գաղտնաբառով պաշտպանված չաթերն այլ նամակագրությունների ցանկում չեն հայտնվի։ Ցանկության դեպքում օգտվողը կարող է թաքցնել նաև գաղտնի երկխոսություններ: «Ուրիշ անձ չի կարողանա գտնել կամ մուտք գործել գաղտնի զրույցներ», – ասվում է WABetaInfo-ի հոդվածում՝ նոր մեսենջերի գործառույթի մասին:

Բացի այդ, գաղտնաբառով թաքնված խոսակցությունները կարող են արագ ջնջվել գաղտնիության կարգավորումների ցանկից: Թարմացումը հասանելի է Android սարքերում՝ մեսենջերի 2.23.24.20 տարբերակի որոշ օգտատերերի համար:




Լրահոս