ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նոյեմբերի 16-ին համերաշխության այցով կժամանի Իսրայել։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը։
Նրա տեղեկություններով՝ Բորելը ծրագրում է բանակցություններ վարել Հրեական պետության նախագահի և արտգործնախարար Էլի Քոհենի հետ։ Բացի այդ, սպասվում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը կայցելի Գազայի հատված, ինչպես նաև կհանդիպի իսրայելցի այն ընտանիքների հետ, որոնց հարազատները պատանդ են պահվում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից:
Հրատարակությունը նշում է, որ անցյալ տարի Իսրայելի իշխանությունները մերժել են Բորելի մուտքը երկիր՝ չնայած նրան, որ նա բազմիցս խնդրել է այցելելու թույլտվություն։