Վարչապետը հետաքրքրվեց երեկվա երկրաշարժով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում նոյեմբերի 9-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը Հայաստանի տարածքում գրանցվել է երեք բալ: Ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ի պատասխան Տիգրան Սարգսյանի հարցի զեկուցեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տեղի ունեցածը հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի շարունակությունն է, հետցնցումներն են:Հիշեցնենք, որ Վանում երեկ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրամիջերկրածովյան սեյսմիկ անվտանգության ծառայության տվյալների համաձայն ցնցումների ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ՝ Ռիխտերի սանդղակով: Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում՝ Արարատյան դաշտում և Երևանի որոշ վարչական շրջաններում: 




Լրահոս