Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Ադրբեջանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում՝ «Սախիլ»-ում. գրում է trend.az-ը:
Բաքվի կենտրոնական հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի հայտնած տվյալների համաձայն՝ կա 5 տուժած, այդ թվում՝ ԱԻՆ-ի մեկ աշխատող:
Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է առևտրի կենտրոնի երրորդ հարկում, ապա՝ տարածվել: «Սախիլ»-ում է գտնվում նաև Ադրբեջանում Արգենտինայի դեսպանատունը:
Ներկա պահին արդեն հրդեհը մարվել է. այն որակվել էր որպես 2-րդ աստիճանի: