ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի. ովքե՞ր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն այս նստաշրջանում երկու նոր պատգամավոր կունենա:
«Հայաստան» խմբակցության նոր պատգամավորն է Լևոն Քոչարյանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորն է Տիգրան Պարսիլյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին պատգամավորական մանդատ ստացավ:
Լեւոն Քոչարյանը, հիշեցնենք, կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին, խաղաղ ցույցի ժամանակ իբրեւ կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը չկատարելու և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեեւ տարածված տեսանյութում երեւում է, թե Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահներն ինչպես են հարվածում նրան։ Պատգամավորական մանդատ ստանալուց հետո, օրենքի պահանջով, նա ազատ արձակվեց, որպեսզի ստանձնի պատգամավորական մանդատը:

ՔՊ-ական նոր պատգամավոր Տիգրան Պարսիլյանն էլ այսօր է ԿԸՀ-ից մանդատ ստացել և կմասնակցի վաղվա նիստին:
Հիշեցնենք, որ նա 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո, նշանակվել էր Արարատի փոխմարզպետ: Մեկ տարի պաշտոնավարելուց հետո՝ 2019 թ-ին ազատվել էր պաշտոնից։ Նա ԱԺ-ում զբաղեցնում էր Ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս