Wildberries-ը մի կողմից լուծում է լոգիստիկ խնդիրները, իսկ մյուս կողմից՝ ստեղծում ավելի ինտենսիվ մրցակցություն․ տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ի մի քանի անգամ էժան թվացող ապրանքները Հայաստանում շատ արագ սպառվում են։ Օնլայն առևտուրն արդյոք խթանում, թե հարվածում է հայաստանյան առեւտրաշուկային։ Այս մասին ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

«Wildberries-ը օգտագործման տեսակետից միշտ ավելի մատչելի է և շատ բարձր տեխնիկական գրագիտութուն չի պահանջում։ Մի կողմից օնլայն ընկերությունները լուծում են լոգիստիկ խնդիրները, մյուս կողմից ստեղծվում է ավելի ինտենսիվ մրցակցություն, սակայն օնլայն առևտրի պարագայում, եթե կարելի է Հայաստան մինչև 500 դոլար ապրանք ներկրել առանց հարկման, սա նշանակում է, որ Հայաստանի ներքին առևտուրը կամ մանրածախ առեւտուրը տոտալ փոխվում է՝ օնլայնը սկսում է շատ ավելի բարձր դեր խաղալ։ Wildberries-ը «խփում» է հագուստի եւ կոշիկի խանութներին։ Սա արդեն դարձնում է անմրցունակ տեղական վերավաճառողներին»,- նշեց նա։

Wildberries-ը սկսել է նաև ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Տնտեսագետի կարծիքով՝ դժվար թե ալկոհոլի հարցում հայաստանյան շուկայում փոփոխություն լինի։
«Ինչ վերաբերում է ալկոհոլին կարծում եմ, որ ալկոհոլն այնպիսի ապրանք չի, որ մարդիկ արտերկրից գնելու եւ սպասելու են երկու շաբաթ, որ գա։ Հայաստանում գներն ալկոհոլի տեսանկյունից բավականին մրցունակ են»։

Զառա Սահակյան




Լրահոս