Ադրբեջանի նախագահ Ալիևը երկուշաբթի Բաքվում ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Բաքուն աջակցում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, խաղաղության կողմնակից է Հարավային Կովկասում և կարծում է, որ շատ լավ հնարավորություններ կան տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:
Նշվել է նաև, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կարող է «արդյունավետ հարթակ» դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահություն ձևավորելու առումով։