Կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22.05-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի էր ենթարկել 20-ամյա աղջկա, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից: 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

«Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա Լուսինե Գևորգյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս