Առևտրային գովազդն արգելող օրինագիծն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն այսօր ընդունեց Հանրային հեռուստատեսության եթերում առևտրային գովազդն արգելող  նախագիծը, որին կողմ քվեարկեց 85 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 18: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելող նախագիծը, նաև ավարտեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը:

Ներկայացված օրենքների նախագծերի նպատակն է  բարձրացնել Հանրային հեռուստատեսության  դերը, համբավը հասարակական կյանքում: Առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ հեռուստատեսությունից, խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար: Հաշվի առնելով հանրային հեռուստատեսության կարևոր դերը հանրային կյանքում՝ առևտրային գովազդը չի ծառայում իր նպատակներին: Նախագիծը բացառություն է սահմանում միայն սոցիալական, մշակութային և սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի, եթե խոսում է  բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության խնդիրների  մասին:




Լրահոս