
Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողները կօգտվեն ուսման վարձերի 50 % զեղչի հնարավորությունից: Այս մասին ասվում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ: 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ արդեն 83, իսկ երկրորդ կիսամյակում` 60 ուսանող, օգտվել է 50 % զեղչի հնարավորությունից:
Ծրագիրը շարունակական է:
Այս ամենի կարիքը, իհարկե, չէր լինի, եթե ժամանակին ՀՀ կառավարությունը կարկուտից տուժած քաղաքացիներին տար ոչ թե մասնակի, այլ՝ լիարժեք փոխհատուցում` առանց պատճառաբանելու, թե բյուջեում միջոցներ չկան: Երբ հերթը հասնում է անհարկի, անիմաստ և անհասկանալի ծախսերին, բյուջեում միջոցներ, իհարկե, լինում են:
Այնպես որ, մարդկանց հեքիաթներով կերակրելու փոխարեն՝ ավելի նպատակահարմար կլինի միջոցները ճիշտ ուղորդել, նաև արագացնել հակակարկտային կայանների տեղադրման գործընթացը, որպեսզի այլևս նույն փաստի առջև չկանգնեն:
Կարեն Վարդանյան