Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է հավաքը՝ պատրաստվելով Ուելսի և Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին։
Վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը չի միանա հավաքականին: Նրան կփոխարինի Վբեյմար Անգուլոն «Ալաշկերտից»։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի հավաքականի բաց մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Այսօր երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի թիմին: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ: