ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ երեկվա հանդիպմանը, ասաց, որ ՀՀԿ-ն դրական է վերաբերվում նմանատիպ հանդիպումներին, որովհետև դա բնական գործընթաց է:
Պրն. Շարմազանովի խոսքով՝ մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն ասել է, որ իրենք առողջ ընդդիմության, ոչ իշխանական ուժերի համախմբման և գաղափարական պայքարի կողմնակից են: «Եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, չի բացառվում, որ առաջին քայլերով շարժվեն դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու հանրապետականներ: Դե մեզ մոտ արդեն «Հանրապետականը» մի բևեռ է, մյուս բևեռը, չեմ բացառում, որ կազմեն մյուս կուսակցությունները, օրինակ՝ ՀԱԿ-ը, միգուցե, «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ն, չեմ կարող ասել՝ կմիանան ԲՀԿ-ի հետ»:
ՀԱԿ փոխնախագահից հետաքրքրվեցին՝ ում է ի նկատի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ երեկ ՀԱԿ-ի հետ հանդիպմանն ասել է, որ որոշ մարդկանց մոտ այս հանդիպումներից առողջական խնդիրներ են առաջացել, ինչին Շարմազանովը դժվարացավ պատասխանել: