
“Օսկար”-ի 84-րդ մրցանակաբաշխության պրոդյուսեր կդառնա Բրայան Գրեյզերը,-հաղորդում է Associated Press-ը:”Բրայան Գրեյզերը հայտնի կինեմատոգրաֆ է, որն իր 25 տարիների կարիերայի ընթացքում ստեղծել է մի շարք հայտի աշխատանքներ”,- ասվում է Ամերիկյան կինոակադեմիայի հայտարարության մեջ: Պրոդյուսերի պաշտոնում Գրեյզերը փոխարինել է Բրեթ Ռաթներին, որը հրաժարվել է այդ պաշտոնից սկանդալի պատճառով: Նոյեմբերի սկզբին լրագրողներին ներկայացնելով իր աշխատանքը` “Ինչպես առեւանգել երկնաքեր” կրիմինալ կոմեդիան, նա հայտարարել էր, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ չի փորձարկում առանձին հատվածներ, քանի որ փորձերը միասեռականների համար են: Ռաթների խոսքերն առաջացրել էին կազմակերպիչների դժգոհությունը, որոնք հանդես են գալիս սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Ռաթները ստիպված էր հրապարակավ ներողություն խնդրել եւ հրաժարվել պրոդյուսերի պաշտոնից:Ռաթների շուրջ ծավալված սկանդալից հետո դերասան Էդի Մերֆին նույնպես հրաժարվեց վարել մրցանակաբաշխության արարողությունը: Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2012-ի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում: