«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության նիստը տեւել է շատ կարճ։ Ի զարմանս ՔՊ-ականների, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն, անգամ՝ անտարբեր, չկարեւորելով նրա անձը։ Եթե կարիք լինի, նրան իր «արժանի» տեղը նստեցնողը կնստեցնի:
Ասվել է, որ մի մարդու պես ներկա լինեն չորեքշաբթի օրվա նիստին՝ բյուջեն է քննարկվելու, եւ Փաշինյանն է գնալու: Անդրադարձ է կատարվել նաեւ առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման թեմային, ասվել է՝ առաջիկայում լսումներ կանեն այս խնդրի շուրջ, որը համարվում է 24 թվի բյուջեի ամենահեղափոխական մասը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում