ArmLur.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ համալսարաններում Արցախից բռնի տեղահանված ուսանողներին լավ չեն վերաբերվում։ Բողոքների շարքը լրացվում էր՝ Արցախի պետական համալսարանի ռեկտորին՝ Արմեն Սարգսյանին, լավ չընդունելով։ Մասնավորապես ասվում էր, որ նրան տվել են փոքրիկ ոչ վերանորոգված և խոնավ սենյակ։ Այս հարցերը հասկանալու համար ArmLur.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում տվել է պարզաբանումներ այս հարցերի վերաբերյալ։
– Պարո՛ն Հովհաննիսյան, բազմիցս բողոքներ ենք ստանում, որ ԵՊՀ-ում արցախցի ուսանողների հանդեպ կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում։
– Նման խնդիր չկա մեր մոտ, բոլորը գիտեն, որ արցախցի ուսանողներին լավ են վերաբերվում։
– Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ հանդիպումներ կամ քննարկումներ եղե՞լ են։
– Իր հետ պարբերաբար ենք հանդիպում ուսանողների հարցերը լուծելու համարլ, անընդհատ իրար հետ ենք քննարկում ։
-Պարո՛ն Հովհաննիսյան, լուրեր են պտտվում, որ ԱրՊՀ ռեկտորին փոքրիկ, խոնավ սենյակ են տվել և նրան լավ չեն վերաբերվում։
– Մենք իրեն շատ լավ ենք վերաբերվում, ինքը շատ գոհ է, իրեն, որ հարցնեք ձեզ մանրակրկիտ կպատասխանի։
Էմմա Միքայելյան