
Նոյեմբերի 15-ից մեկնարկում է ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը։ Այն կտևի մինչև ապրիլի 1-ը։ Այդ ընթացքում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվություն կարող եք ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում գործող 010 56 25 33 հեռախոսահամարով։
«Մաղթում ենք բոլորին բարի երթ։ Հետևե՜ք ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին»։