Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության և համերաշխության տոն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի և նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին։Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է երիտասարդներին տոնի առթիվ՝ մաղթելով տոկունություն, միշտ առաջ գնալու և դժվարությունները հաղթահարելու վճռականություն։
Այսօր երիտասարդության համաշխարհային օրն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ