Ազգային անվտանգության ծառայությունը գործընթաց է սկսել թաղապետարանների շուրջ. ուր են խոշոր ձկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը գործընթաց է սկսել տարբեր վարչական շրջանների թաղապետարանների գոծունեության մասով։ Դրանք մեկը մյուսի ետևից բերման ենթարկելու եւ ձերբակալելու գործընթացներ են, սակայն նկատենք, որ նախաքննական մարմինը ընկել է մանր ձկների հետեից եւ խոշոր ձկները մնացել են ստվերում:

Այսպիսով՝ նոյեմբերի 2-ին հրապարկվեց, որ բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցներ: Բերման ենթարկվողների թվում էին համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնք ավելի ուշ հարցաքննվել եւ ազատ էին արձակվել: Վերջիններիս բերման ենթարկելու գործընթացը կապված էր գնումների գործընթացում որոշակի կոռուպցիոն ռիսկերի հետ:

Եվ ահա երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն է տվյալներ ստացել ու հակակոռուպցիոն կոմիտեում քննություն է իրականացվել ու ձերբակալվել են պաշտոնյաներ:

Մասնավորապես Տիգրան Մարտիրոսյանը, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Արման . Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են շինթույլտվությունների տարբեր ընկերություններին կաշառքի դիմաց արտոնություներ տալու համար:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ իրավապահները ընկել են մանր ձկների հետեի: Հարց է առաջանում ՝ինչով է զբաղված եղել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որ իր աշխատակիցները թիկունքում կոռուպցիոն գործարքների մեջ են եղել: Դատելով իրավիճակից՝ կամ նա տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվում թաղապետարանում կամ անգործություն է դրսեւորել: Հուսանք՝ իրավապահները չեն խնայի Սամվել Ղուկասյանին եւ նրան եւս կհարցաքննեն՝ պարզելու իր հնարավոր մասնակցությունը այս դեպքին: Հետեւենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս