Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Մասիս համայնքի եկեղեցիներում Արցախից բռնի տեղահանված շուրջ 140 երեխա ստացել է Սուրբ մկրտություն: Մկրտությանը մասնակցում էր 7 քահանա և 7 կնքահայր:
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով՝ ծնողների հետ նախօրոք հանդիպում է եղել, որտեղ մանրամասն ներկայացվել է Մկրտության կարևորությունը:
Եպիսկոպոսի խոսքով՝ նման արարողությունները շարունակական բնույթ կկրեն:
Նանիկ Աղասյան