ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարման մասին որոշումը։ Նա նշել է, որ ասաց, որ մնում է միայն ափսոսանք հայտնել այս առիթով, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։
Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: