ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականների հետ մշտական լարվածության պատճառով Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՔՊ վարչության որոշմամբ՝ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից:

Ինչպես ՔՊ-ից մեզ փոխանցեցին, պատճառը կարգապահական խախտումն է եղել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ որոշումը վաղուց է կայացված եղել․ նա հաճախ է խնդիրներ ունեցել իր թիմակիցների հետ, վիճաբանությունների կենտրոնում հայտնվել:

Մեզ հետ զրույցում Թաթուլ Ասիլյանն էլ պարզաբանեց, որ պատճառը եղել է իր՝ որոշ ժամանակ առաջ արցախցիների վերաբերյալ գրառումը, որը հեռացրել է իր էջից:

Չնայած սրան՝ Թաթուլ Ասիլյանն ասաց, որ ընդունում է իր մեղավորությունը և շարունակում է պաշտպանել իր՝ արդեն նախկին թիմին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս