Ադրբեջանը որոշել է Իսրայելից 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում գնել իսրայելական արտադրության Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր։ Այս մասին հայտնում է Defense Industry Europe-ը։
Ըստ հրապարակման՝ մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն է անցկացրել Ադրբեջանում։ Փորձարկումները ներառում էին Barak MX համակարգի տարբեր տարբերակների բազմաթիվ արձակումներ:
Իսրայելական արտադրության տարբեր հակաօդային պաշտպանության համակարգեր Ադրբեջանում օգտագործվել են մի քանի տարի, սակայն վերջին ցուցադրությունը եղել է արդիականացված տարբերակով։
Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռների և օդանավերի սպառնալիքների դեմ պայքարելու համար: Գործում է ինչպես օֆշորային հարթակներում, այնպես էլ ցամաքում: