
Չինաստանը գործարկել է աշխարհի ամենաարագ ինտերնետը՝ 1,2 տերաբիթ (1200 գիգաբիթ) վայրկյանում տվյալների փոխանցման արագությամբ։ Ծրագիրն իրականացրել են Ցինհուա համալսարանը, հեռահաղորդակցության օպերատոր China Monile-ը, ինչպես նաև Huawei Technologies-ը և Cernet Corporation-ը, գրում է South China Morning Post-ը (SCMP):
Պեկինում, Ուհանում և Գուանչժոուում անցկացվել է օպտիկամանրաթելային ինտերնետ մալուխ՝ տվյալների փոխանցման ռեկորդային արագությամբ: Նրա երկարությունը գերազանցում է երեք հազար կիլոմետրը։ Ցանցի գործարկումը Չինաստանի Future Internet Technology Infrastructure (FITI) ծրագրի մի մասն էր, որը մշակվում էր արդեն տասը տարի: