
Մերձմոսկովյան Կոլեդինո գյուղի Wildberries պահեստում աշխատակիցները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել ապրանքների համար, գրում է MK.RU-ն։
Հրատարակության տվյալներով՝ ամեն ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի երեկոյան։ Ականատեսները նշել են, որ կոնֆլիկտը վերաճել է ծեծկռտուքի, որում ներգրավված է եղել հինգ հոգի։
Աշխատակիցներից մեկը սկսել է հարվածել գործընկերոջ դեմքին։ Արդյունքում նա կորցրել է գիտակցությունը։
Տուժածը հոսպիտալացվել է ուղեղի ցնցման կասկածով։ Ավելի ուշ ծեծված տղամարդու ծանոթներից մեկն ասել է, որ բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Դեպքից հետո ոստիկանությունը ստուգումներ է սկսել։