
Ավստրալիայի հարավ-արեւելյան հատվածներում խոշոր կարկուտ է տեղացել: Ականատեսների խոսքով, դրանք իրենց չափերով հավասար են եղել գոլֆի գնդակներին,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:Հիմնականում կարկուտի տեսքով տեղումներ են գրանցվել Վիկտորիա նահանգի Մելբուռն, Կրոյդոն եւ Բալլարատ շրջաններում: Այստեղ գիշերվա ընթացքում թափվել են ավելի քան 65մմ տեղումներ: Արդյունքում վնասվել են մի շարք տներ, կտրվել են հոսանքի գծեր, իսկ որոշ տարածքներում էլ հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել:Վիկտորիա նահանգի արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները անցել են խստացված ռեժիմի, նրանց միացել են հարյուրավոր կամավորներ: