
Համացանցում Wildberries-ի անունից զեղծարարությունները նորից կրկնվում են։
Օգտատերերը ստանում են անհայտ ծագման հղումներ, որին ըստ ցուցումների հետևելուց հետո օգտատերերին խոստանում են դրամական պարգև։
Դրամական պարգևը ստանալու ձևը նշելուց հետո արգելափակվում է հղումը։
Սա անձնական տվյալներ շորթելու նոր եղանակ է, քանի որ Wildberries-ը նման նվերներ անելու դեպքում օգտատերերին կդիմեր ավելի պաշտոնական տարբերակով։
Նաև հավելենք, որ Wildberries-ում երբեք հայկական դրամի և տեխնիկայի խաղարկություններ չեն եղել նույնիսկ ամենաշատ գնումներ կատարող օգտատերերին։
Էմմա Միքայելյան