
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռուս մասնագետն «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից:
«Շնորհակալություն ենք հայտնում մասնագետին նվիրված աշխատանքի ու ներդրած ջանքերի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: