
Նոյեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան ռեկորդային քանակի նավթ է ներկրել Ռուսաստանից։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սպասվում է, որ նոյեմբերին «Urals» նավթի մատակարարումը Թուրքիա կգերազանցի 1.4 մլն տոննան, ինչը կդառնա նոր ռեկորդ։
«London Stock Exchange Group» ըկերության տվյալներով՝ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը Թուրքիան ներկրել է ավելի քան 800 հազար տոննա նավթ, ինչը 200 հազար տոննայով շատ է հոկտեմբերյան ժամանակահատվածի ծավալներից։
Նշվում է, որ ծավալների աճը կապված է Թուրքիայի նավթավերամշակման խոշորագույն «STAR»գործարանի և ռուսական «Лукойл»-ի միջև նավթի մատակարարումների վերաբերյալ նոր պայմանագրի կնքման հետ։