
Մեծ Բրիտանիայի բնակիչը դժբախտ պատահարի հետևանքով փոխել է իր մասնագիտությունն ու սեռական կողմնորոշումը։Նախկին ռեգբիստ 26–ամյա Քրիս Բիրչը մարզումներից մեկի ժամանակ կոտրվածք է ստացել պարանոցի շրջանում եւ ուղեղի կաթված է տարել։Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Սակայն այդ դժբախտ պատահարն ամբողջությամբ փոխել է Բիրչի կյանքը. նա դարձել է միասեռական եւ ընտրել վարսահարդարի մասնագիտությունը։Երիտասարդն ասել է, որ իրեն շատ երջանիկ է զգում և ունի զուգընկեր։Բժիշկները երիտասարդի վարքագիծը բացատրում են ուղեղի կաթվածով, որի հետևանքով նրա ուղեղում ակտիվացել են որոշ բջիջներ։