Արսեն Թորոսյանը դարձի է եկել. կարևորը ՔՊ- ն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հաջողվել է հարթել երբեմնի լարված հարաբերությունները թիմակիցների հետ:

«ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել էր, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, լարվել էին Թորոսյանի հետ՝ նրան դիտարկելով իբրեւ հիմնական մեղավոր:

Թորոսյանն էլ իր հերթին էր երես թեքել իր թիմակիցներից, չէր շփվում նրանց հետ, կուսակցական հանդիպումներին չէր մասնակցում: Ավելին՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատժել Թորոսյանին. քննարկումներ կային նաեւ, որ գլխավոր դատախազը, հնարավոր է, Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գնա ԱԺ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմա ամեն ինչ այլեւս առաջվանը չէ. Թորոսյանը դարձի է եկել, վերականգնել է հարաբերությունները թիմակիցների հետ ու հիմա ամբողջ ոգով լծվել է կուսակցաշինությանը՝ վարչության նիստերին է մասնակցում, մարզեր է այցելում, կուսակցական ակտիվի հետ հանդիպումներ է ունենում: Մի խոսքով, կորչեն պետբյուջեից մսխված գումարները, կարեւորը ՔՊ-ն է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս