Զինվորին ազատ արձակելու գրության համար հրամանատարը 5000 դրամ է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռոման Վերտիլեցկին մեղադրվում է այն բանի համար, որ նա ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի 2022 թվականի հունիսի 29-ին հրամանով զբաղեցնելով նույն զորամասի ուսումնական հրաձգային գումարտակի 4-րդ ուսումնական վաշտի հրամանատարի պաշտոնը, այդ կերպ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին զեկուցագիր է ներկայացրել ուսումնական գումարտակի հրամանատարին և խնդրել թույլատրել զեկուցագրում նշված զինծառայողներին շաբաթվա ընթացքում բարձր ցուցանիշներ արձանագրելու և կարգապահության համար տրամադրել ազատ արձակում։ Նույն զեկուցագրում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանի Սիմոնյանի խնդրանքով ներառել է նաև նրա տվյալները։
Ստանալով վերադասի թույլտվությունը՝ Ռոման Վերտիլեցկին 2022 թվականի հոկտեմբերի 29-ին կազմել է Դավիթ Վարդանի Սիմոնյանին արձակելու մասին գրություն՝ արձակելով նրան մինչև նույն օրը՝ ժամը 20։00-ն։

Արձակման թերթիկը Ռոման Վերտիլեցկին թիվ 54574 զորամասում գտնվող իր աշխատասենյակում տվյալ օրը տվել է Դավիթ Սիմոնյանին, միաժամանակ ազատ արձակում տրամադրելու համար նրանից պահանջել 5000 ՀՀ դրամ կաշառք և կաշառքի գումարը փոխանցեու համար Դավիթ Սիմոնյանի ներկայությամբ արձակման գրության դարձերեսին գրել «ՎՏԲ-Հայաստան» բանկում գործող իր՝ 4033 1700 0018 4097 բանկային քարտի հաշվեհամարի տվյալները։
Դավիթ Սիմոնյանն առանց կաշառքի պահանջին պատասխան տալու վերցրել է արձակման գրությունն ու հեռացել զորամասից՝ հետագայում այդ մասին պատմելով հորը՝ Վարդան Սիմոնյանին, ով որդուն արգելել է փոխանցել կաշառքի գումարը։

Քնար Մանուկյան




Լրահոս