ՖՈՏՈ․ Այստեղ հավաքված են աշխարհի տարբեր պետությունների կին առաջնորդները, ովքեր ձգտում են ավելի արդար և խաղաղ աշխարհի․ Թագուհի Թովմասյանը մասնակցում է «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցում եմ «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին, որը կազմակերպվել է Իսլանդիայի կառավարության և խորհրդարանի կողմից՝ «Կին քաղաքական առաջնորդների» (WPL) հետ համատեղ։

Այստեղ հավաքված են աշխարհի ամենատարբեր պետությունների կին առաջնորդները, ովքեր ձգտում են ավելի արդար և խաղաղ աշխարհի, որտեղ գենդերային հավասարությունը ներառված է քաղաքական և տնտեսական որոշումների կայացման ու առաջնորդության բոլոր ասպեկտներում։

Ֆորումի շրջանակներում այցելեցինք աշխարհի ամենահին խորհրդարանը, հյուրընկալվեցինք նախագահի նստավայրում և ձեռքբերեցինք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։

Ավելի մանրամասն՝ լուսանկարներում»։

 




Լրահոս