Հնդկական ընկերությունը կսկսի ռուսական անօդաչու թռչող սարքեր արտադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկական Sasaa Electronics Private Limited ընկերությունը 2024 թվականի գարնանը կսկսի ռուսական անօդաչու թռչող սարքերի հավաքումը։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ռակեշ Գոելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կողմերը փաստաթուղթ են ստորագրել Dubai Airshow 2023 ցուցահանդեսում համատեղ արտադրություն ստեղծելու մասին։

«Լրացուցիչ ներդրումները կկազմեն 10 միլիոն դոլարից պակաս», – պարզաբանել է Գոելը:

Ռուսական ավիացիոն համակարգերը նախատեսվում է օգտագործել գյուղատնտեսության մեջ և Հնդկաստանի դժվարամատչելի շրջաններ ապրանքներ առաքելիս։ Գործադիր տնօրենը նշել է, որ համագործակցությունը կօգնի հնդկական բեռնափոխադրումների լոգիստիկան նոր մակարդակի հասցնել։ Բացի այդ, քաղաքային շարժունակությունը կմտնի «նոր դարաշրջան»:




Լրահոս