ՖՈՏՈ․ Երևանի քաղաքապետարանի աղբահանության մեքենաները կա՛մ այրվում են, կա՛մ վթարի ենթարկվում․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս բարձրաձայնել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեղմ ասած խայտառակ վիճակին` տեխնիկայի ոչ պատշաճ սպասարկում, աշխատակիցների իրավունքների ոտնահարում, սանմաքրման խայտառակ վիճակ և այլն։ Ամեն շաբաթյա գործակարգավարականների ժամանակ` լսելով տնօրենի զեկույցը` տարված աշխատանքների վերաբերյալ, արդեն պարզ է դառնում հիմնարկի վիճակը։ Օրինակ՝ աշխատել է x քանակի մեքենա, x քանակի հավաքարար, իսկ թե ի՞նչ աշխատանքներ են կատարել, և ինչ մասշտաբների ոչ մի խոսք, սա’ է հիմնարկում տիրող վիճակը։ Երևի, թե այսպիսի վիճակն է, որ վերջին օրերին արդեն երկրորդ պատահարն է տեղի ունենում. վերջերս այրվել էր 620 LU 01 համարի աղբահանության մեքենան, մտածեցինք, որ պատկան մարմինները հետևություններ կանեն հարկատուների գումարներով մոխրացրած մեքենայի համար, սակայն ապարդյուն, այսօր էլ 638 LU 01 համարներով մեկ ուրիշ աղբահանության մեքենա է վթարի ենթարկվել և դարձել մետաղի ջարդոն։

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարորդը նոր վարորդ է եղել, մեքենան էլ՝ ոչ սարքին վիճակում։ Երկու ամիս առաջ քաղաքապետարանի պաշտոնյաները մեծ ուրախությամբ զեկուցում էին մեքենաների համալրման մասին, իսկ հիմա նորից նման պատահար։ Ինչքան կարելի է նման անպատասխանատու կերպով վերաբերվել, ինչքան կարելի է փոշիացնել հարկատուների գումարները` ձեր սխալ կադրային քաղաքականության պատճառով։ Ուշքի’ եկեք, քանի չեք դարձել մադկային կյանքեր խլելու պատճառ։

Ք․ Մ․




Լրահոս