Հումորիստ Գրիգ Գեւորգյանը կնոջ՝ Սոնա Եսայանի հետ մեկնել է ԱՄՆ: Զույգը երկիրը լքել է ոչ մշտական բնակության համար: Նոյեմբերի 21-ին նախատեսվում է Գրիգի նոր ներկայացումը:
Գրիգը Միացյալ նահանգներում հանդիպել է դերասան, հումորիստ Արմուշին՝ Արման Խաչատրյանին, նրանք հրապարակել են հումորային տեսահոլովակ՝ ներկայացնելով սպասելիքներն ու իրականությունը ԱՄՆ այցելելիս:
Սոնա Եսայանն էլ պարարվեստի վարպետության դասեր է անցկացրել.
«Քայլ Հանագամին @kylehanagami բեմադրում է Blackpink-ի , Justin Bieber-ի, JISOO-ի, NETFLIX-ի ֆիլմերի ու շատ ու շատ հայտնիների համար։ Դե հիմա մի քիչ կարող եք պատկերացնել՝ ում մոտ էի գնացել սովորելու:
Նման վարպետության դաս (MASTERCLASS) երազում էի անցնեի ։ Փորձս քիչ չի՝ Ռուսաստան, Ուկրաինա, Պրահա, Գերմանիա, Ավստրալիա, Իտալիա ու վերջապես ԱՄՆ, բայց սա երազանքիս պարային ստուդիան էր, երազած մասնագետներիցս մեկը, ում մոտ մաստեր կլասս անցնելը մասնագիտական մակարդակի բարձրագույն աստիճան է շնորհում։
Մոտեցում, մատուցման կուլտուրա, արագություն ընկալելու արվեստ ու հմտություն, դասապրոցեսը «տանելու» շնորհք …
Մի խոսքով, շատ բան ունեմ ասելու մեր հայաստանցի պարողներին։ Ով կուզենա լսել, սպասում եմ, ով արդեն լսել ա՝ գիտելիքը երբեք ավել չի լինում, այն էլ արվետում, որը մի՛շտ զարգանում ա։
Հ.Գ. Խոսեցինք ու ինձ հիշեց, քանի որ օնլայն շփում ունեցել էինք»,-ինստագրամյան իր էջում հրապարակված լուսանկարներին կից գրել է Սոնան:
Մ.Ղ.