
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, պարգևատրվել է «Իսլամի կրոնին ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Շքանշանը շնորհվել է իսլամի ամրապնդման և նրա արժեքների պաշտպանության գործում անձնական նշանակալի ավանդի համար», – հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։
Նշենք, որ հոկտեմբերից սկսած 15-ամյա Ադամ Կադիրովի արդեն վեց մեդալ է ստացել։