ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ, և ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա՝ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ 700.000 դրամի չափով:
Ինչպես հայտնի էր ԱԺ նախկին ՔՊ պատգամավոր, ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Արմենի Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրենքով սահմանված կարգով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է տրանսպորտային միջոց:
Վերջինիս գործով նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով․
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Ինչպես նկատեցինք դատարանը սահմանափակվեց նրան միայն տուգանքով պատժելով:
Քնար Մանուկյան