
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երեկ նշել է ծննդյան 31 ամյակը: Ինստագրամյան իր էջում հրապարակված անձնական լուսանկարին կից դերասանուհին գրել է.
«Գտել եմ այն, ինչ փնտրել եմ: Շնորհակալ եմ բոլորին եւ ամեն ինչի համար: 31»:
Դերասանուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է հարազատների, ընկերների, հետեւորդների շնորհավորանքներով:
Հիշեցնենք, որ Շուշաննա Թովմասյանը տեւական ժամանակ է ինչ ամուսնացել է եւ մշտական բնակություն է հաստատել Միացյալ նահանգներում: Դերասանուհու ամուսինը Վահե Ասրյանն է: Զույգը ունի երկու զավակ:
Մ.Ղ.