Ֆրանսիան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով դատական համակարգի աղբյուրը։
Հրատարակության համաձայն՝ Փարիզը Ասադին մեղադրում է մարդկության դեմ հանցագործություններին մմև ռազմական հանցագործություններին մեղսակցության մեջ։
«Ֆրանսիան երեքշաբթի օրը ձերբակալության միջազգային օրդեր է տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ, որը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործություններին մեղսակցության մեջ՝ կապված 2013 թվականի ամռանը Սիրիայում քիմիական հարձակումների հետ»,- ասվում է հրատարակության մեջ։
Սիրիայի նախագահի հետ միասին ձերբակալության օրդեր են տրվել Բաշար Ասադի եղբոր՝ Մահերի դեմ, ով հանդիսանում է սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման՝ Չորրորդ դիվիզիայի փաստացի ղեկավարը, ինչպես նաև երկու գեներալների՝ 450 CERS-ի տնօրեն Ղասան Աբասի նկատմամբ։
Մինչ այս Ասադը, ելույթ ունենալով Էր Ռիադում Արաբական լիգայի և ԻՀԿ գագաթնաժողովում, արաբական և իսլամական աշխարհի երկրներին կոչ էր արել դադարեցնել հարաբերությունները Իսրայելի հետ։