Քայլեր կձեռնարկենք, որ Իսրայելը դատվի. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է քայլեր անել Իսրայելի մեկուսացման համար՝ Գազայի հատվածում գործողության պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Թուրքիան երկխոսություն է վարելու ինչպես 121 երկրների հետ, որոնք աջակցել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձեւին, այնպես էլ 40 երկրների հետ, որոնք ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

«Մենք կշարունակենք մեկուսացնել Իսրայելին և աջակցել Գազայի հատվածին՝ բոլոր տեսակի մարդասիրական աջակցությամբ։ Մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի նրանք (Իսրայելը) դատվեն միջազգային դատարաններում», – ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Էրդողանը նաև ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ընդունի, որ իր երկիրը միջուկային զենք ունի։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)։ Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ։ Խոսքը գնում է Գազայի հատվածի վրա Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) շարունակվող հարձակումների մասին։




Լրահոս