Շուշիից հայտի լուսանկարի զույգերը ցանկանում են զբաղվել ապրանքների, բիզնես էջերի գովազդմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիից հայտնի լուսանկարի զույգերը՝ Արմենը և Արսենը, բռնի տեղահանվել են Արցախից. նախ՝ Շուշիից, ապա՝ Ստեփանակերտից:

Այսօր նրանք ընտանիքով բնակվում են Երևանում և փորձում են նորից դասավորել իրենց կյանքը: Արդեն հաճախում են դպրոց՝ առաջին դասարան:
Զույգ տղաների մայրիկը` Արևիկ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Արմենն ու Արսենը կարող են զբաղվել` գովազդելով ապրանքներ կամ բիզնես էջեր տարբեր ֆորմատներով (վիդեոհոլովակի տեսքով):

«2020թ. պատերազմի ժամանակ, երբ մեր երեխաների լուսանկարը տարածվեց համացանցում և բավականին հայտնի դարձավ, մենք առաջարկներ ստացանք, որ երեխաները նկարվեն իրենց բիզնես էջերում: Այդ առաջարկներին ես դեմ էի, քանի որ մտածում էի` այդքան էլ ճիշտ չէր լինի նկարվել և գովազդվել, հատկապես, երբ արդեն չկար մեր ծննդավայրը՝ Շուշին: Սակայն երեխաներս միշտ ընդիմանում էին ինձ ասելով՝ ինչու մերժեցիր, մենք ուզում ենք մասնակցել գովազդներին`ծիծաղով հիշում է Արևիկը և հավելում, որ հիմա, երբ նույն առաջարկներն են ստացել, որոշել է լսել երեխաներին և ընդառաջել:

«Չէ՞ որ հիմա նրանց ժամանակներն են»,- ասում է Արևիկը:

Մեր այն հարցին, թե ինչ նախասիրություններ ու երազանքներ ունեն երեխաները, Արևիկն ասում է.

«Սիրում են նկարել, երգել: Երազանքների մասին չգիտեմ, բայց երբ հարցնում եմ`մեծանաք, ի՞նչ եք դառնալու, հաստատակամ պատասխանում են ՝«Զինվոր, որ Շուշին հետ բերենք»:


Նանիկ Աղասյան




Լրահոս