Իսրայելը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ Հայաստանը ղարաբաղյան պատերազմում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելին միայն հիասթափություն է սպասվում Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ֆոնին: Նրա խոսքով, հրեական պետությունը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ Հայաստանը ղարաբաղյան պատերազմում։

«Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Եվ հետևաբար, ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի առջև։

Նա հավելեց, որ Երևանն ի վերջո «սովորեց իր դասը և կանգնեց իր տեղում»՝ հրաժարվելով «մեր հողերի» նկատմամբ իր պահանջներից։




Լրահոս